ԽՄՕՄՄ կանանց թիմը դարձել է կանանց Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երկրորդ փուլի հաղթող, հայտնում է վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիան:
Սեպտեմբերի 25-ին ավարտվել է վոլեյբոլի Հայաստանի կանանց 2021 թվականի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ փուլը:
Վերջին խաղային օրվա հանդիպումների արդյունքները.
1.ԽՄՕՄՄ-ՀՀ աղջիկների հավաքական՝ 3:0
2.«Վան»-ԲՊՀ՝ 3:0
Երկրորդ շրջանի հաղթող ճանաչված ԽՄՕՄՄ կանանց թիմը հաղթել է երկորդ փուլի բոլոր հանդիպումներում և ձեռք բերել 12 միավոր. ընդհանուր 21 միավոր:
«Վան» թիմը ևս ձեռք է բերել 21 միավոր և առաջնության երկու առաջատար թիմերը արդեն երրորդ փուլում կվիճարկեն կանանց Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոնի կոչումը: Առաջնության երրորդ տեղում 12 միավորով զբաղեցրել է Արցախի կանանց թիմը, չորրորդ տեղում՝ ԲՊՀ թիմն է՝ 6 միավորով: