Կամերունի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն նշել է, թե Հոլանդ-Մբապե զույգից ում է տալիս նախապատվությունը։
«Չեմ կարող ասել՝ արդյո՞ք «Ռեալը» հետաքրքրված էր Մբապեի ծառայություններով, բայց լավ է, որ նա մնաց ՊՍԺ-ում։
Այժմ կան երկու հրաշալի ֆուտբոլիստներ՝ Մեսին և Ռոնալդուն,սակայն նրանց խաղալու ժամանակն աստիճանաբար մոտենում է ավարտին։
Շուտով կսկսվի Կիլիան Մբապեի դարաշրջանը։ ՄԻանշանակ Էրլինգ Հոլանդը իսկական «գազան» է, բայց Մբապեն մնում է Մբապե»,- այս մասին լեգենդար հարձակվողն ասել է AS-ի հետ զրույցում։