Ռիո դե Ժանեյրոն պատրաստ է ընդունել 2021 թվականի ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունը: Այս մասին Instagram-ի իր էջում ուղիղ եթերում հայտնել է քաղաքի քաղաքապետ Էդուարդո Պաեսը:
Նրա խոսքերով՝ տեղական իշխանություններն անում են հնարավորը՝ մրցաշարը Բրազիլիա հասցնելու համար:
Ավելի վաղ Ճապոնիան հրաժարվել էր ընդունել Աշխարհի ակումբային առաջնությունը՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: