Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, գերմանական ակումբի սկաուտները մեկ տարուց ավելի հետևում են ֆուտբոլիստի ելույթներին։
Եվրոպայի երիտասարդական առաջնության ընթացքում Արսենի ցուցադրած գրավիչ ֆուտբոլը ստիպել է «մեղուների» ղեկավարությանը՝ ձեռք բերել վերջինիս տրանսֆերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 18-ամյա Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»։
























































