Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը գովել է իր թիմակից Ջուդ Բելինգհեմին։:
«Նա 18 տարեկան ամենահասուն խաղացողն է, որ ես երբևէ տեսել եմ: Ջուդն արդեն իսկ մեր թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
Նա հիանալի տղա է, ես արդեն 25 անգամ ասել եմ, որ պարզապես սիրում եմ նրան»,- մեջբերում է Հումելսին TalkSport-ը:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երիտասարդ անգլիացու ծառայություններով հետաքրքրված է ՄՅՈՒ-ն, որը Բելինգհեմին դիտարկում է որպես Պոգբային փոխարինող։
























































