Գերմանիայի հավաքականի նակին ֆուտբոլիստ Մարկո Մարինը պայմանագիր է կնքել հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի ամմուլի ծառայությունը։
32-ամյա կիսապաշտպանը Հունգարիայի չեմպիոններին է միացել ազատ գործակալի կարգավիճակով․ նրա վերջին ակումբը սաուդյան «Ալ Ահլին» էր։
Մարինը ժամանակին հանդես է եկել «Բորուսիա Մ․», «Վերդեր», «Չելսի», «Սևիլյա», «Ֆիորենտինա», «Օլիմպիակոս», «Ցրվենա Զվեզդա» ակումբներում։
Նա 16 հանդիպում է անցկացրել Գերմանիայի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։






















































