Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր «Բոխումին» ու ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 7-0 հաշվով։
17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լերոյ Սանեն, տասը րոպե անց նրա փոխանցումից Կիմիխը կրկնապատկեց այն, ևս 5 րոպե հետո աչքի ընկավ Գնաբրին։ Առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ հյուրերը նույնպես գոլ հեղինակեցին, բայց գնդակն ուղարկելով սեփական դարպասը։
Երկրորդ կեսում՝ 61-րդ րոպեի, Գնաբրիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, 4 րոպե անց Կիմիխը դուբլ ձևակերպեց՝ խփելով իր երկրորդ գոլը։ 79-րդ րոպեին Չուպո-Մոտինգը խփեց թիմի 7-րդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին։
Միաժամանակ ընթացող մյուս խաղում «Հոֆենհայմը» հյուրընկալվել էր «Արմինիային»։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հյուրերի պահեստայինների նստարանին էր ու փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին։
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Աուգսբուրգ»-«Բորուսիա» Մ․՝ 1-0
«Մայնց»-«Ֆրայբուրգ»՝ 0-0
























































