Ռումինիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան (LPF) ակցիա է անցկացրել՝ հատուկ կացարաններում ապրող շներին աջակցելու համար:
LPF 1-ի 8-րդ տուրի «Ստյաուա»-«Դինամո» դերբիի ժամանակ ֆուտբոլիստները խաղադաշտ մտան մի քանի շների ուղեկցությամբ:
Այս ակցիան նպատակ ունի բարձրացնել թափառող կենդանիների խնդրի մասին իրազեկվածությունը, ինչպես նաև շներին նոր տերեր գտնել:
Այսպիսի ակցիաներ մի քանի անգամ կանցկացվի մրցաշրջանի ընթացքում: