Կիսապաշտպան Լեոն Գորեցկան երկարաձգել է պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ մինչև 2026 թվականը: Նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի հունիսին, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:
Գորեցկան «Բավարիա» է տեղափոխվել «Շալկեից» 2018 թվականին: Այդ ժամանակվանից թիմի հետ միասին նա երեք անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճեց Ազգային գավաթը, հաղթեց Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ -ի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը: Թիմի կազմում անցկացրած 118 խաղում նա դարձել է 25 գոլի հեղինակ:
Посмотреть эту публикацию в Instagram
























































