Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն ոտքի հետ կապված առողջական խնդիրներից հետո վերադարձել է մարզչական աշխատանքի: Այդ մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Մայիսին Կլոզեն պետք է գլխավորեր Դյուսելդորֆի «Ֆորտունան», սակայն նշանակումը չկայացավ երիտասարդ մարզչի հիվանդության պատճառով:
Միրոսլավն ասել է, որ այս ամբողջ ընթացքում նա պետք է երկարաժամկետ բուժում անցներ, և այժմ ամեն ինչ ավարտված է:
























































