«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի իր թիմի համար ամենադժվար հանդիպման մասին: Անգլիայի չեմպիոնի մրցակիցները կլինեն գերմանական «Լայպցիգը», ֆրանսիական ՊՍԺ-ն և բելգիական «Բրյուգեն»:
«Խմբում ամենաբարդ հանդիպումը կլինի մեր առաջին խաղը «Լայպցիգի» դեմ: Սա խմբային փուլի ամենակարևոր խաղն է: Ես ոչ մի վայրկյան չեմ մտածել ՊՍԺ-ի մասին: Մենք դիմակայելու ենք շատ ուժեղ մրցակիցների:
«Լայպցիգը» զգալիորեն աճել է վերջին տարիներին և դարձել է մի թիմ, որն անընդհատ երկրորդ կամ երրորդ տեղերն է զբաղեցնում Բունդեսլիգայում և պայքարում է Դորտմունդի հետ:
Ես գիտեմ նրանց խաղային ռիթմն ու որակները: Դա հիանալի փորձություն կլինի մեզ համար», — մեջբերում է Գվարդիոլային Manchester Evening News-ը:






















































