«Ռոմայի» ֆուտբոլիստները Ա Սերիայի՝ «Սասուոլոյի» դեմ խաղում խաղադաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկներով` ի աջակցություն Աֆղանստանի ժողովրդի:
Համազգեստի վրա կլինի ՄԱԿ -ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարբերանշանը: Խաղից հետո համազգեստը կվաճառվի բարեգործական աճուրդում, իսկ ամբողջ հասույթը կտրամադրվի ՄԱԿ-ի՝ փախստականներին ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև օգնություն կտրամադրվի Աֆղանստանի ժողովրդին:
Վերջին շրջանում «Թալիբան» իսլամիստական շարժումը իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքը: Դրանից հետո շատ բնակիչներ փորձել են լքել երկիրը. նրանցից ոմանք տարհանվել են:
Le divise dei calciatori giallorossi con la patch di UNHCR saranno messe all’asta e il ricavato sarà destinato in favore di bambini, donne e uomini che stanno vivendo momenti drammatici in Afghanistan 🇦🇫
— AS Roma (@OfficialASRoma) September 10, 2021