Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 50,08 արդյունքով գրավել է 27-րդ տեղը և չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը։
Վարժությունում 84,92 միավորով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալենա Կոստորնայան։