Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր` հունվարի 24-ին, պայքարի են դուրս գալ մենասահորդուհիները, մասնավորապես Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սահադաշտ դուրս կգա 29 երկրի 37 պատվիրակ:
Հիշեցնենք` Հայաստանի ներկայացուցիչ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը կամավոր ծրագրում 24 ուժեղագույնների պայքարում վաստակել էր 127,72 միավոր ու զբաղեցրել էր 18-րդ հորիզոնականը: Սա նրան հնարավորություն էր ընձեռել երկու մրցաձևերի ընդհանուր գումարով / 194,61միավոր /, 26 երկրների 35 մասնակիցների պայքարում գրավել 18-րդ տեղը:

23-ամյա Սլավիկ Հայրապետյանը, կարճ ծրագրում վաստակելով 66,89 միավոր, 20-րդ տեղով էր մտել եզրափակիչ:
Գեղասահքի ԵԱ-ում պայքարում շարունակում է նաև մեր պարային զույգը: 19 երկրի 27 մասնակիցների թվում է Հայաստանի Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան զույգը, որը պարտադիր ծրագրի մրցումներում 61,25 միավորով գրավել էր 19-րդ տեղը և մտել եզրափակիչ:
Վճռական փուլում 20 ուժեղագույնների պայքարը տեղի կունենա հունվարի 25-ին: