Հարձակվող Տիմո Վերները հաջորդ ամառ կարող է հեռանալ «Չելսիից»: Այդ մասին հայտնում է The Sun-ը։
Ինչպես հայտնում է աղբյուրը, «Բավարիան» հետաքրքրված է Վերների ծառայություններով, այս տրանսֆերի հավանականությունը գնահատվում է 70%:
Մյունխենյան ակումբի ղեկավարությունը Տիմոյին տեսնում է որպես Ռոբերտ Լեւանդովսկու ապագա փոխարինող, ինչպես նաև Էրլինգ Հոլանդի այլընտրանք, եթե նորվեգացին չհամաձայնվի տեղափոխվել «Բավարիա»։
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, ով Վերների հետ աշխատել է «Լայպցիգում», մշտական կապի մեջ է հարձակվողի հետ:






















































