Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
68-ամյա պորտուգալացին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Հոսամ Էլ-Բադրիին, ով հեռացվել էր 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Եգիպտոս-Գաբոն խաղից հետո (1-1):
Կեյրուշի վերջին աշխատավայրը Կոլումբիայի հավաքականն էր, որը նա լքեց անցած դեկտեմբերին:
Նախկինում Կեյրուշը գլխավորել էր Իրանի, Հարավային Աֆրիկայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականները, նա նաև աշխատել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում:
2 տուրից հետո Եգիպտոսի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում 4 միավորով զբաղեցնում է իր խմբում երկրորդ տեղը:






















































