Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լիսաբոնի քաղաքային խորհրդի հրամանով ապամոնտաժել է իր պենտհաուսի տանիքի հավելյալ շինությունը: Այս մասին, ըստ Match TV-ի, հայտնում են պորտուգալական լրատվամիջոցները:
Լիսաբոնի բնակելի շենքի ճարտարապետ-դիզայները խոստացել է դատի տալ ֆուտբոլիստին, եթե վերջինս շենքը չվերադարձնի իր սկզբնական տեսքին: Հարձակվողին երկու շաբաթից մի փոքր ավելի ժամանակ էր տրվել ապակե կոնստրուկցիան քանդելու համար:
Ավելի վաղ, Լիսաբոնի քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել էր, որ անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:
Ռոնալդուի այս պենտհաուսի արժեքը գնահատվում է 6,5 միլիոն ֆունտ ստերլինգ:
























































