ԱԱ-2022-ի ընտրական փուլում Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ 6:1 հաշվով հաղթեց Թուրքիայի ընտրանուն: Տանտերերի կազմում երեք գոլ խփեց Մեմֆիս Դեպայը, մեկական անգամ աչքի ընկան Դեվի Կլասենը, Գուուս Տիլն ու Դոնիլ Մանելը: Այս խաղից հետո Նիդերլանդների հավաքականը 13 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Թուրքերն ունեն 11 միավոր:
Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն: Աշխարհի գործող չեմպիոնների կազմում դուբլ ձևակերպեց Անտուան Գրիզմանը: Այս հաղթանակից հետո Ֆրանսիայի ընտրանին 12 միավորով D խմբի առաջատարն է:
























































