Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի ծառայություններով:
Ըստ Bild- ի, գերմանական գրանդի ղեկավարությունը 19-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Ռոբերտ Լեւանդովսկու երկարաժամկետ փոխարինող և հաջորդ տարի կփորձի գնել ֆուտբոլիստի տրանսֆերը:
Բացի «Բավարիայից», ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար պայքարում են նաև «Բարսելոնան» և «Լիվերպուլը»:
Ի դեպ, ավստրիական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալ 20 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ադեյեմին Ավստրիայի առաջնության վեց հանդիպումներում խփել է վեց գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: Բացի այդ, օրեր առաջ երիտասարդ խաղացողը իր նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականում՝ գոլի հեղինակ դառնալով Հայաստանի հավաքականի հետ խաղում (6: 0):
























































