Լևերկուզենի «Բայերի» ու Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունյովը մեկնաբանել է «Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունի՝ «Բայեր» չկայացած տրանսֆերը.
«Ազմունի հետ խոսել ենք: Նա ինձնից հարցրել է ակումբի ու քաղաքի մասին: Ես նրան ամեն ինչ պատմել եմ: Ցավում եմ, որ, ի վերջո, տրասնֆերը չկայացավ»,-ասել է Լունյովը:
Հիշեցնենք, որ Լևերկուզենի «Բայերը» ցանկանում էր ձեռք բերել իրանցու տրանսֆերը, սակայն «Զենիթը» չհամաձայնեց պայմաններին:
























































