«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Անտուան Գրիզմանի հեռանալու մասին: Հարձակվողը վերադարձել է «Աթլետիկո»:
«Մենք նրանից ավելին էինք սպասում, բայց նա հանդես եկավ այնպես, ինչպես կարող էր: Ես նրան հաղորդագրություն ուղարկեցի՝ մաղթելով ամենայն բարիք անձնական և մասնագիտական առումով:
Նա այն ֆուտբոլիստը չէր, որը մեզ պետք էր: «Աթլետիկոն» հնարավորություն ունի խաղացողին գնել, եթե նա անցկացնի այն խաղերի 50%-ը, որոնցում նա հասանելի է», — ասել է Լապորտան Esport 3-ին տված հարցազրույցում:
Գրիզմանը հանդես է եկել «Աթլետիկոյում» 2014-2019 թվականներին, որից հետո 120 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Բարսելոնա»:
























































