ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի մասին:
«Ոչ մի նորմալ և սպասելի բան չկար 2020 և 2021 թվականներին: Այժմ մենք ցանկանում ենք վերադառնալ սովորական կյանքին:
Դա անելու համար մենք պետք է համախմբվենք այս տխրահռչակ Սուպերլիգայի դեմ: Հուսանք, որ սա ընդամենը դրվագ էր: Մենք չենք ուզում դա նորից ապրել:
Մենք պետք է մնանք միասնական, օրինակ լինենք ֆուտբոլում: Մենք պետք է միասին լինենք: Մենք պետք է միավորենք ամբողջ ֆուտբոլային ընտանիքը», — Չեֆերինին է մեջբերում է AS-ը։
























































