Ըստ CIES Football Observatory-ի տարեկան հաշվետվության` ակումբների կողմից ընթացիկ թիմի կազմի համար ծախսված գումարի վերաբերյալ, Մանչեսթերի երկու ակումբները գլխավորում են Եվրոպայի թոփ 5 լիգաների ցուցակը` թիմի ներկայիս կազմի վրա ծախսված գումարների առումով:
«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» միակ ակումբներն են Եվրոպայում, որոնք ավելի քան 1 միլիարդ եվրո են ծախսել իրենց ներկայիս թիմը հավաքելու համար: Վարկանիշի առաջատարը «Ման Սիթին» է ՝ 1,08 մլրդ եվրոյով (1,017 մլրդ՝ առանց բոնուսների): Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է ՝ 1.023 միլիարդ եվրոյով (0.866 միլիարդը՝ առանց բոնուսների): Երրորդ տեղում ՊՍԺ-ն է՝ 939 մլն եվրո (845 մլն):