Անգլիայի հավաքականի կազմում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խփեց իր 40-րդ գոլը: Դա տեղի ունեցավ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղում Անդորրայի դեմ խաղում (4-0):
Squawka Football Twitter-ի փոխանցմամբ՝ Քեյնը Անգլիայի հավաքականում գոլերի քանակով հավասարվել է Մայքլ Օուենին, ով այս ցուցանիշով 5-րդն էր: Ընդ որում, Քեյնը 26 խաղ պակաս է անցկացրել:
Այս ցուցանիշով առաջատարը մնում է Ուեյն Ռունին՝ 53 գոլ:
Նշենք, որ Անդորրայի հետ խաղում դուբլ ձևակերպեց Ջեսի Լինգարդը, ով նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ, ևս մեկ գոլ խփեց Բուկայո Սական։
Անգլիան ԱԱ-2022 ընտրական փուլում ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 5 խաղ և նույնքան հաղթանակ։