«Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն Ռուանդայի հավաքականի կազմում մասնակցեց հերթական հանդիպմանը:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում Ռուանդան սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Քենիայի հետ:
«Ուրարտուի» ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուանդան նվազագույն հաշվով պարտվել էր Մալիին, իսկ Նիրիսարիկեն մասնակցել էր ողջ հանդիպմանը: