Սեպտեմբերի 6-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Պերու-Վենեսուելա հանդիպումը:
Հանդիպումն ավարտվեց պերուացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով: Միակ գոլը 35-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Քրիստիան Կուեվան:
Ուրուգվայի հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Բոլիվիայի ընտրանուն։ Իսկ ահա Պարագվայն ու Կոլումբիան չպարզեցին հաղթողին՝ 1-1։ Ոչ-ոքի, սակայն այս անգամ գոլազուրկ, գրանցվեց Էկվադորի և Չիլիի միջև դիմակայությունում։
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Բրազիլիայի հավաքականն ընդունել է Արգենտինայի ընտրանուն․ խաղը ընդհատվել էր, իսկ հետո հետաձգվել, քանի որ մարզադաշտում են հայտնվել Բրազիլիայի առողջության վերահսկման ազգային գործակալության (Anvisa) ու ոստիկանության ներկայացուցիչները։ Մանրամասներն՝ այստեղ։
Մրցաշարային աղյուսակ
1․ Բրազիլիա – 21 միավոր
2․ Արգենտինա – 15
3․ Էկվադոր – 13
4․ Ուրուգվայ – 12
5․ Կոլումբիա – 10
6․ Պարագվայ – 8
7․ Պերու – 8
8․ Չիլի – 7
9․ Բոլիվիա – 6
10․ Վենեսուելա – 4