Իսպանիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում պարտվեց Շվեդիայի ընտրանուն (1-2): Աշխարհի առաջնության ընտրական փուլում իսպանացիների ռեկորդային շարքը՝ 66 անպարտելի հանդիպում, ընդհատվեց (52 հաղթանակ և 14 ոչ ոքի):
Շվեդների կազմում աչքի ընկան Իսակն ու Կլասոնը, իսկ իսպանացիների միակ գոլը խփեց Սոլերը։
Մինչ այդ, Իսպանիան վերջին անգամ պարտվել էր 1993 թվականին աշխարհի առաջնության ընտրական փուլում` Դանիային (0: 1):
Այս խմբի մյուս խաղում Վրաստանը սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց Կոսովոյին։
B խմբի մրցաշարային աղյուսակ
1․ Շվեդիա — 9 միավոր
2․ Իսպանիա — 7
3․ Կոսովո — 3
4․ Հունաստան — 2
5․ Վրաստան — 1
























































