Իռլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Հանթը հայտարարել է, որ ափսոսում է, որ ժամանակին չի հարվածել Կրիշտիանու Ռոնալդուին:
Ֆուտբոլիստներն առաջին անգամ հանդիպել են 2006 թվականին՝ «Ռեդինգ» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում:
«Հիշում եմ, թե ինչպես էի խաղում և մտածում. «լավ, ես հնարավորություն ունեմ նրան հարվածելու»․ Չգիտեմ ինչու դա չարեցի: Դա այն ժամանակներում էր, որ VAR չկար, այնպես որ կարող էիր խուսափել պատժից:
Մինչ օրս ես ափսոսում եմ, որ չեմ հարվածել նրան, բայց միևնույն ժամանակ նա այնպիսի աուրա ուներ, որ մտածում էիր. «Վաու, այս տղան լավն է», — ասել է Հանթը Off the Ball-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը ԱԱ-2022-ի որակավորման փուլում մրցում է Իռլանդիայի հետ։ 12-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց է նշանակել իռլանդացիների դարպասին։ Գնդակին մոտեցած Ռոնալդուն պատրաստվում էր իրացնել հարվածը, իսկ մրցակցի պաշտպան Դարա Օ՛Շին գնդակը ոտքով հեռացրեց պորտուգալացու դիմացից, ինչից հետո Կրիշտիանուն ապտակեց մրցակցին։ Մանրամասներն՝ այստեղ։