UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կիսվել է իր տպավորություններով Խորվաթիա-Ռուսաստան խաղի մասին` անդրադառնալով նաև Արսեն Զախարյանին:
«Թարմ թիմ է` շատ նոր ֆուտբոլիստներով: Զախարյանը և Գիլյերմեն ինձ համար այսօրվա խաղում լավագույններն էին»,- այս մասին Նուրմագոմեդովը ասել է Sport24-ին տված հարցազրույցում:
Խորվաթների դեմ խաղում 18-ամյա Զախարյանը պաշտոնապես նորամուտը նշեց Ռուսաստանի ազգային հավաքականում` խաղադաշտ մտնելով մեկնարկային րոպեներից: