«Ֆեյենորդն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնում է, որ վարձակալել է «Արսենալի» հարձակվող Ռիս Նելսոնի տրանսֆերը:
Համաձայնագիրը նախատեսված է 1 տարով: 21-ամյա անգլիացին ռոտերդամյան ակումբում կխաղա 14 համարի մարզաշապիկով:
2020/21 մրցաշրջանում «Արսենալի» կազմում անցկացրած 9 խաղում Նելսոնը դարձել էր 1 գոլի հեղինակ:
























































