Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է ՊՍՎ-ի արդեն նախկին կիսապաշտպան Մոհամեդ Իհատարենին հետ պայմանագիր ստորագրելու մասին: Պայմանագիրը ստորագրված է մինչև 2025 թ.:
Football Italia-ն հայտնում է, որ կիսապաշտպանն անմիջապես վարձավճարով կտեղափոխվի «Սամպդորիա»:
19-ամյա հոլանդացին ՊՍՎ-ի համակարգում է 11 տարի: Գլխավոր թիմի կազմում անցկացրած 74 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ: