Դանիայի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Սիլկեբորգը» հյուրընկալել էր «Ռանդերսին»։ Հանդիպումն ավարտվեց Չալըշըրի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Սիլկեբորգի» կազմում խաղի մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը՝ ամբողջական հանդիպում անցկացնելով։
«Սիլկեբորգը» Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է՝ վաստակած 10 միավորով։
Նշենք, որ դանիական ակումբը 2021/22 մրցաշրջանի 7 խաղերում միայն մեկ պարտություն է կրել։