Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին հրապարակել է թիմի հայտացուցակն 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերի համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին մակեդոնացիները սեփական հարկի տակ կընդունեն Հայաստանի ազգային հավաքականին։ Իսկ ամսի 5-ին և 8-ին կմրցեն համապատասխանաբար Իսլանդիայի (արտագնա հանդիպում) և Ռումինիայի ընտրանիների հետ։