Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է Իսպանիայի և Մալթայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային հանդիպումների համար հայտացուցակը:
Ցանկում, որը հրապարակվել է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքում, ներառված է 24 խաղացող։
Հրավիրված ֆուտբոլիստների թվում է նաև «Լևանտեի» հայազգի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։