Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) հայտարարեց Սուպերլիգայի նախագծից դուրս եկած ինը ակումբների՝ ECA վերադառնալու մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ակումբները հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին, այդ թվում` Արսենալը, Մանչեսթեր Սիթին, Մանչեսթեր Յունայթեդը, Չելսին, Տոտենհեմը, Լիվերպուլը, Ռեալը, Բարսելոնան, Աթլետիկոն, Յուվենտուսը, Ինտերը և Միլանը:
Հետագայում, այս բոլոր ակումբները լքեցին ECA-ն:
Այսօր ECA-ն հետ է ընդունել բոլոր ակումբներին, բացառությամբ «Յուվենտուսի», «Ռեալի» և «Բարսելոնայի», որոնք շարունակում են պնդել նոր էլիտար մրցաշարի անհրաժեշտության մասին:
























































