Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքում տեղադրվել է ակումբի նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը: Հաղորդվում է, որ ակումբը մոտ 360 միլիոն եվրո է կորցրել: Դրա հիմնական պատճառը կորոնավիրուսի համավարակն է:
Դորտմունդցիների ղեկավարությունն արդեն մեկնաբանել է իրավիճակն ու հայտնել խնդրի լուծումը: Ակումբը պիտի շարունակի վաճառել խաղացողներին, որպեսզի հասնի իր հաշիվների բալանսավորման:
«Իրատեսական ենք վերաբերվում գործերի այսպիսի դասավորվածությանը: Հիմա շատ ակումբներ ֆինանսական խնդիրներ ունեն: Բոլորը փորձում են արագ լուծել այդ խնդիրները ու մենք բացառություն չենք: Եթե դադարենք վաճառել մեր ֆուտբոլիստներին, ապա այլևս չենք կարողանա որևէ պայմանագիր կնքել»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն: