MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
«Կոլամբուսը» սեփական հարկի տակ 2-4 հաշվով զիջեց D.C. Յունայթեդին։ Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփեց Լուկաս Զելարայանը։
«Կոլամբուսը» 24 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
«Լոս Անջելեսը» ևս պարտություն կրեց խոշոր հաշվով․ մրցակիցը «Սպորտինգն» էր։ Հայազգի հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանն այդ խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց։
ԼԱ-ն 23 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
























































