Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բոկա Խունիորսը» մրցեց «Ռիվեր Փլեյտի» հետ։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Բոկայի» ֆուտբոլիստները՝ 4-1։
Նշենք, որ առաջին րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ փոխարինվելով 81-րդ րոպեին։
























































