Sky Sports-ը հայտնում է, որ հարձակվող Հարի Քեյնը երկրորդ օրն անընդմեջ չի ներկայացել «Տոտենհեմի» մարզումներին:
Այսպիսով, խաղացողն իր դժգոհությունն է հայտնում, որ չեն ցանկանում նրան բաց թողնել «Մանչեսթեր Սիթի»:
Իր հերթին լոնդոնյան ակումբը որոշել է հարձակվող Հարի Քեյնի գինը, որին «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել, հայտնում է The Athletic-ը: Աղբյուրի համաձայն ՝ «Տոտենհեմը» ֆուտբոլիստին գնահատում է 176 միլիոն եվրո:
Միևնույն ժամանակ, «Տոտենհեմը» համաձայնում է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը ոչ անգլիական ակումբին: «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել մոտ 150 միլիոն դոլար, սակայն լոնդոնցիները չեն քննարկում այդ առաջարկը:
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 33 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: