Մյունխենի «Բավարիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը խոսել է գերմանական ակումբում իր մրցելույթների մասին, հաղորդում է Sport Bild-ը:
«Գերմանական ֆուտբոլը ծանոթ է ինձ: Ես ժամանակին խաղացել եմ Դորտմունդի «Բորուսաիայում» և «Վոլֆսբուրգում» և ինձ հարմարավետ եմ զգում այստեղ:
«Բավարիան» շատ լավ հանդիպումներ է անցկացրել այս մրցաշրջանում, որտեղ մեր երկրպագուները ականատես եղան իրական «գերմանական մեքենային»:
Ես 30 տարեկան եմ և թոշակի գնալ չեմ պատրաստվում:
Վստահ եմ ՝ կարող ենք նվաճել Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը»,-ասել է Պերիշիչը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի այս առաջնությունում «Բավարիան» վաստակել է 36 միավոր և գտնվում երկրորդ հորիզոնականում: Պերիշիչը մասնակցել է 14 հանդիպման ՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: