«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը խոսել է իր ապագայի մասին։
«Գիտեմ՝ ինչ նպատակներ են ծառացած իմ առջև։ Ուզում եմ լավ տպավորություն թողնել ու ցույց տալ իմ լավագույն կողմերը։ Վերջին տարիներին շատ բան է փոխվել։ Իհարկե, շատ բան կարող էր ավելի լավ դասավորվել, ու ես ուզում եմ այնպես անել, որ ամեն ինչ իսկապես ավելի լավը դառնա։ Ես հենց այնպես չեմ հայտնվել «Ռեալում»։
«Ռեալում» չի կարելի «ժամանակ կորցնել»։ Դու աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շրջապատում ես։ Առջևում նոր մրցաշրջան է, նոր շանս՝ քո մակարդակը ցույց տալու։ Հույս ունեմ միայն, որ վնասվածքներն ինձ հանգիստ կթողնեն։ Մնացած ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի»,- Յովիչի խոսքերն է փոխանցում Informer-ը։