Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվել է մոլդովական «Շերիֆին»։
Հանդիպման 10-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի փոխանցումից հետո հաշիվը շրջադարձ հարվածով բացեց Ալեքսանդր Գլիշիչը։
Այսպիսով, այս պահի դրությամբ դիմակայության հաշիվը հավասար է՝ 1-1։