«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն շուտով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա կոլումբացին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ մինչև 2023 թվականը։ Գործարքի մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում։
Ավարտված մրցաշրջանում Կուադրադոն Ա Սերիայի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է երկու գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։