Նոր մրցաշրջանին ընդառաջ, եվրոպական ակումբները նախապատրաստական փուլի շրջանակում անցկացնում են ընկերական հանդիպումներ:
Մյունխենի «Բավարիան» ու «Այաքսը» փոխանակել են 2-ական գնդակ: Գերմանական թիմից աչքի են ընկել Նյանզու Կուասին ու Էրիկ-Մաքսիմ Չուպո Պոտինգը, իսկ մրցակցից պատասխանել են Զակարիա Լաբյադն ու Վիկտոր Յենսենը:
«Միլանը» 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Մոդենայի» դարպասը: Աչքի են ընկել Լեաուն, Կրունիչը, Էրնանդեսը. ևս 2 գոլ խփել է Դիասը: