«Բարսելոնան» և «Յուվենտուսը» Ժոան Գամպերի Գավաթի շրջանակում ընկերական խաղ կանցկացնեն։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում․ այն կկարողանա 19,869 հանդիսական տեղավորել։ Բացի տղամարդկանց թիմերից, Գավաթի համար կպայքարեն նաև կատալոնացիների և թուրինցիների կանանց թիմերը։
Երկու խաղերն էլ կկայանան նույն օրը․ սկզբում կխաղան կանայք, ապա՝ տղամարդիկ։
Ժոան Գամպերի Գավաթն ընկերական մրցաշար է, որն ամեն տարի կազմակերպում է «Բարսելոնան» օգոստոսի երկրորդ կեսին։
Մինչև 1996 թվականը Գամպերի Գավաթի խաղարկությունում անցկացվել են քառորդ եզրափակչի, կիսաեզրափակչի հանդիպումներ, եզրափակիչ և խաղ երրորդ տեղի համար։ 1997 թվականից մրցաշարում միայն մեկ խաղ է անցկացվում։