Երևանի «Արարատը» շարունակում է ելույթները ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։
Հուլիսի 22-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի որակավորման երկրորդ փուլի «Արարատ»-«Շլյոնսկ» հանդիպումը։ Խաղի մեկնարկը՝ 17։00-ին։
Այն երկրպագուները, որոնք ցանկանում են մեկնել Գյումրի` աջակցելու մեր թիմին, կարող են հուլիսի 22-ին ժամը 13։00-ին լինել Գրիգոր Լուսավորչի 4/2 հասցեում, (Դաբլ Թրի բայ Հիլթոն, հյուրանոցի մոտ), որտեղից ավտոբուսները կշարժվեն Գյումրի։




























































