«Արսենալը» որոշել է հրաժարվել ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային մրցաշարի մասնակցությունից, քանի որ ակումբում կորոնավիրուսի բռնկում կա։
Այս շաբաթ «զինագործները» պետք է մեկնեին ԱՄՆ՝ Florida Cup-ին մասնակցելու համար։ Հուլիսի 25-ին «Արսենալը» պետք է խաղար «Ինտերի» հետ, իսկ հուլիսի 28-ին՝ «Էվերթոնի» կամ կոլումբիական «Միլյոնարիոսի» հետ։ Սակայն թիմի մի քանի անդամի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո ակումբում որոշել են բաց թողնել ընկերական մրցաշարը։
Օգոստոսի 13-ին «Արսենալը» պետք է խաղա «Բրենտֆորդի» հետ ԱՊԼ-ի առաջին տուրի շրջանակում։
Վերջերս հաղորդվում էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՊՍԺ-ի խաղացողներից մեկի մոտ։