Դանիայի առաջնության առաջին տուրում «Սիլկեբորգը» գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Սոնդերյիսկեի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը նորամուտն է նշել Դանիայի առաջնությունում՝ մասնակցելով ամբողջ հանդիպմանը։
«Կարծում եմ, որ մենք վերահսկում էինք խաղը։ Խաղից առաջ խոսեցինք, որ պետք է վստահություն ու հավատ ունենանք մեր աշխատանքի նկատմամբ: Շարունակում ենք այն, ինչ նախորդ մրցաշրջանում թիմն այդքան լավ արեց»,- ասել է հայ ֆուտբոլիստը խաղից հետո։
«Սիլկեբորգը» այս մրցաշրջանում հանդես կգա Դանիայի բարձրագույն լիգայում․ թիմն ուժեղագույնների լիգայի ուղեգիր է ձեռք բերել առաջին դիվիզիոնի ավարտված մրցաշրջանի արդյունքներով։