Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոան» պայմանագիր է կնքել 24-ամյա նիգերիացի կիսապաշտպան Չառլզ Մարկի Իկեչուկվու հետ:
Մինչև «Նոա» տեղափոխվելը նա հանդես է եկել «Վեստ Արմենիայում», որի կազմում մասնակվել է 34 հանդիպման, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Բարի գալուստ «Նոա» ընտանիք»,-ասված է հայտարարության մեջ: