ՖԻՖԱ-ի գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը հաստատել է, որ այլևս չի աշխատելու միջազգային խաղերում:
45-ամյա մրցավարը, ով 5 հանդիպում է սպասարկել Եվրո-2020-ում, խոստովանել է, որ այլևս չի կարողանա պահպանել աշխատանքային բարձր որակները․
«Ուստի ես որոշեցի չմեկնել հաջորդ մրցաշար և ավարտել միջազգային կարիերաս: Ես անհամբեր սպասում եմ Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանին», — մեջբերում է Բրիխին Kicker- ը:
2007 թվականից Բրիխը ՖԻՖԱ-ի մրցավար է: Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից տարվա սկզբին նա ճանաչվել է 21-րդ դարի աշխարհի լավագույն մրցավար: